Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են արգելված եղանակով ձկնորսության դեպք
17:30 - 29 օգոստոսի, 2022

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են արգելված եղանակով ձկնորսության դեպք

Օգոստոսի 28-ին՝ երեկոյան ժամը 19։00-ին, ստուգայց-շրջագայություն կատարելիս Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շատին գյուղի Վանքի ձոր կոչվող տարածքով հոսող Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու փաստ: Երկու հոգի էին, որոնցից մեկը՝ Շատին գյուղի 39-ամյա բնակիչ, մյուսը՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ:

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 17 ձուկ, էլեկտրական մեկ մարտկոց, ձկնորսական երկու ցանց և էլեկտրական հոսանքի փոխակերպիչ: Տղամարդիկ հայտնել են, որ ձկները իրենք են որսացել էլեկտրահարման եղանակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել