Գերմանիայի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր
17:40 - 29 օգոստոսի, 2022

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերն առաջին անգամ փորձարկել են նվիրաբերված պուլսօքսիմետրերը:
 
Գերմանիայի կառավարության կողմից, «ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ, Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիթոր և 4000 պուլսօքսիմետր:
 
Լենա Նանուշյանը կարևորել է նման գործակցությունը. «Չնայած այս պահին մեր երկրում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, աշնանը` հատկապես կրթական հաստատությունների վերաբացմանը զուգընթաց, քովիդով հիվանդացության ցուցանիշի աճ է կանխատեսվում: Նման գործընկերային հարաբերությունները հույժ կարևոր են համավարակների ժամանակ»:
 
Դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ այս նվիրատվությունն առողջապահության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության մաս է կազմում և կօգնի դիմակայել հնարավոր մարտահրավերներին:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել