Գերմանիայի գազի պահեստարանները լցվում են նախատեսվածից արագ․ 

 |factor.am|
17:42 - 29 օգոստոսի, 2022

Գերմանիայի գազի պահեստարանները լցվում են նախատեսվածից արագ․ |factor.am|

factor.am: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Գերմանիայի գազի պահեստարաններն ավելի արագ են լցվում, քան նախատեսված էր՝ չնայած Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին Գերմանիան կկարողանա հասնել հոկտեմբերի համար նախատեսված 85 տոկոս մատակարարման նպատակին: Այժմ գազի պահեստարանները լցված են 82 տոկոսով։ Դրան հաջողվել է հասնել նախ ամռանը գազի սպառման կրճատմամբ, ինչպես նաև այլ մատակարարներից գազի գնման ծավալների ավելացմամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել