Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա․ կքննարկվի նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը


 |factor.am|
15:22 - 30 օգոստոսի, 2022

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա․ կքննարկվի նաև Անդրկովկասում ստեղծված իրավիճակը |factor.am|

factor.am: Օգոստոսի 31-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կշարունակի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախատեսվում է երկկողմ օրակարգի քննարկում, առաջին հերթին՝ առևտրատնտեսական բաղադրիչների համատեքստում՝ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև գիտական, տեխնիկական, մշակութային և հումանիտար կապերի ստեղծման հեռանկարները:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել