Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը անդրադարձել են օգոստոսի 31-ին Իլհամ Ալիևի հետ կայալանիք եռակողմ հանդիպմանը
15:31 - 30 օգոստոսի, 2022

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը անդրադարձել են օգոստոսի 31-ին Իլհամ Ալիևի հետ կայալանիք եռակողմ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել