Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը
18:55 - 31 օգոստոսի, 2022

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարևորվել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում:

 

Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել