Կառավարությունը կօտարի չշահագործվող կամ անսարք 654 մեքենա
 |hetq.am|
13:58 - 01 սեպտեմբերի, 2022

Կառավարությունը կօտարի չշահագործվող կամ անսարք 654 մեքենա |hetq.am|

hetq.am: Կառավարությունը հետ կվերցնի տարբեր պետական կառույցներին ամրացված չշահագործվող կամ անսարք ավտոմեքենաները և դրանք կամրացնի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում գույքն օտարելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի սեպտեմբերի 1-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ գույքագրվել է 654 ավտոմեքենա։

«Դրանք հետագայում կօտարվեն, նախնական մոտ 200 մլն դրամ կարող է բյուջե գումար մտնել»,- հայտնեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել