Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար. Բորել
 |azatutyun.am|
17:02 - 01 սեպտեմբերի, 2022

Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները և կարևորում շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի ուղղությամբ:

«Ողջունում եմ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև չորրորդ հանդիպումը։ Կարևոր է շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի առաջմղման համար, ջանքեր գործադրել հումանիտար և հաղորդակցության ոլորտներում»,- Թվիթերում այսօր գրել է Ժոզեպ Բորելը:

«Եվրամիությունը շարունակում է աջակցել խաղաղ, անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասին», - հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել