Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել ՄԻԵԴ-ի հասցեին՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին
 |factor.am|
20:17 - 01 սեպտեմբերի, 2022

Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել ՄԻԵԴ-ի հասցեին՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Գերագույն դատարանում ելույթ ունենալիս քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ), գրում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը, մասնավորապես, ՄԻԵԴ-ն անվանել է քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող մարմին, որը, իբր,  «հեռու է արդարադատության սկզբունքներից»։

«Երբ խոսքը Թուրքիայի մասին է, կայացվում են քաղաքականապես մոտիվացված վճիռներ, իսկ երբ քննարկվում են Գերմանիայի կամ Ֆրանսիայի դիմումները, ապա կայացվում են բոլորովին այլ ձևի որոշումներ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիայի ներկա Սահմանադրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին և պետք է մի շարք փոփոխությունների ենթարկել։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել