ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ
19:14 - 02 սեպտեմբերի, 2022

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ռուսաստանում այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ լրատվական վարչությունը:

«Էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է նոր շահագործման հանձնված ցանկացած էներգաբլոկի հզորությանը Ռուսաստանում և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը թույլ կտա ապահովել Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունն ավելի քան 39 միլիոն մարդու համար»,- ասել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։

 

Ի պատասխան Սանոսյանը նշել է` Հայաստանի համար, որն ատոմային էներգետիկան համարում է էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններից, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և լուծումներին։

Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը, այցելել են ռեակտորային մասնաշենք, տուրբինային մասնաշենք, դիտել են հովացման աշտարակները, այցելել երկաթե մետաղական բլոկների պատրաստման արտադրամաս և Կուրսկ ԱԷԿ-2 դիտահրապարակ:

Նշվում է, որ յուրաքանչյուր նորակառույց էներգաբլոկ նախատեսված է 60 տարվա շահագործման ժամկետով (մինչև 100 տարի շահագործման ժամկետի երկարաձգմամբ):

Հիշեցնենք, որ Սանոսյանը ՌԴ-ում էր օգոստոսի 28-31-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել