Մեծ Բրիտանիայում ավարտվել է վարչապետի ընտրության քվեարկությունը
 |hetq.am|
12:34 - 03 սեպտեմբերի, 2022

Մեծ Բրիտանիայում ավարտվել է վարչապետի ընտրության քվեարկությունը |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների վերջին փուլի քվեարկությունն ավարտվել է նախօրեին՝ սեպտեմբերի 2-ին, որի արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին։ Հաղթողին, որը կդառնա Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը և, հետևաբար, նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, ընտրել են կուսակցության բոլոր անդամները, որոնց թիվն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 200 000 մարդ։

Ինչպես ի սկզբանե նախատեսված էր, քվեարկությունն ավարտվել է տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 20:00-ին), չնայած այն բանին, որ դրա մեկնարկը հետաձգվել էր։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կառավարական կապերի բրիտանական կենտրոնը (GCHQ), որը պատասխանատու է կառավարության և զինված ուժերի տեղեկատվական պաշտպանության համար, զգուշացրել էր, որ ընտրության արդյունքների վրա կարող են ազդել հաքերները։  

Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի հետ խորհրդակցություններից հետո որոշվել է ուժեղացնել քվեարկության գործընթացի նկատմամբ անվտանգության միջոցները, որից հետո ուշացումով սկսվեց ընտրողներին քվեաթերթիկների ուղարկումը։

Ավելի վաղ, The Telegraph թերթը գրել էր, որ պահպանվել է երկու տարբերակով՝ փոստային և առցանց քվեարկության հնարավորությունը, սակայն նոր համակարգով Պահպանողական կուսակցության յուրաքանչյուր անդամի եզակի կոդը կապաակտիվացվի այն բանից հետո, երբ նա քվեարկի։ Դա նշանակում է, որ կայացված որոշման փոփոխություն չի կարող լինել։ 

Այսպիսով, կուսակցությունն ստիպված եղավ չեղարկել նախնական պլանները, որոնք թույլ կտային դրա անդամներին փոխել իրենց կատարած քվեն ընտրական գործընթացի ժամանակ։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Պատճառն այն է, որ խորհրդարանի պատասխանատու պաշտոններից մեկում Ջոնսոնը նշանակել էր մի քաղաքական գործչի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնը այդ պատգամավորին նշանակել է բարձր պաշտոնի՝ իմանալով, որ նա նախկինում ևս մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ, ինչը փաստացի հաստատվել էր։ 

Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ տեղյակ չի եղել այդ մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոնսոնին անձամբ զեկուցել էին պատահարի մասին։ Վարչապետն ստիպված էր ներողություն խնդրել, իսկ դրանից հետո հրաժարական տվեց ավելի քան 50 նախարար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել