Արարատ Միրզոյանը Մոսկվայում 
կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
09:12 - 05 սեպտեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել