Կանադայի Սասկաչևան նահանգում հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ
 |azatutyun.am|
11:39 - 05 սեպտեմբերի, 2022

Կանադայի Սասկաչևան նահանգում հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ |azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի կենտրոնական Սասկաչևան նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել, հայտնում է ոստիկանությունը։

Հարձակվողները փախել են և որոնվում են։

Ոստիկանությունը հայտարարել է, որ նրանք զինված են և վտանգավոր ու դեռ փախուստի մեջ են:

Զոհերը հայտնաբերվել են 13 տարբեր վայրերում։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումների մեջ երկու տղամարդու են կասկածում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել