Փաշինյանն ու Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|
18:14 - 05 սեպտեմբերի, 2022

Փաշինյանն ու Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը:  Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

«Երկրների փոխգործակցությունը զարգանում է էներգետիկ ոլորտում, Ռուսաստանից գազի մատակարարումը տարեկան ավելի քան 2,4 մլրդ խորանարդ մետր է (1,41 մլրդ խորանարդ մետր՝ այս տարվա հունվար-հունիսին)»,- ասել է Ուշակովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել