Էրդողանը բանակցություններ է վարել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության հետ

 |armenpress.am|
17:34 - 06 սեպտեմբերի, 2022

Էրդողանը բանակցություններ է վարել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Սարաևոյում բանակցություններ է վարել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ղեկավար Շեֆիկ Ջաֆերովիչի հետ։

 Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նեղ կազմով հանդիպումը կայացել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական դիմավորման արարողությունից անմիջապես հետո։

Մամուլի համար փակ հանդիպմանը մասնակցել են Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամներ Զելկո Կոմշիչը և Միլորադ Դոդիկը։

Հանդիպումից հետո թուրք առաջնորդը մասնակցում է Թուրքիա-Բոսնիա և Հերցեգովինա գործարար համաժողովին։

Էրդողանը սեպտեմբերի 6-ի երեկոյան մեկնելու է Բելգրադ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել