Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Լիզ Թրասին նշանակեց Մեծ Բրիտանիայի վարչապետ
 |1lurer.am|
19:25 - 06 սեպտեմբերի, 2022

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Լիզ Թրասին նշանակեց Մեծ Բրիտանիայի վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։

Երեքշաբթի առավոտյան վարչապետի պաշտոնում իր վերջին ելույթն ունենալուց հետո Ջոնսոնը գնացել է Եղիսաբեթ II թագուհու՝ շոտլանդական Բալմորալ ամրոցի նստավայրը:

Ջոնսոնից հետո թագուհուն է այցելել նախօրեին ընտրված՝ իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար Լիզ Թրասը։ Էլիսաբեթ II-ը հաստատել է նրան որպես վարչապետ, որից հետո Թրասը հանդես կգա այդ պաշտոնում իր առաջին ելույթով ու կսկսի ձևավորել նոր կառավարությունը։

Թրասը դարձավ թագուհու նշանակած 15-րդ վարչապետը, Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երրորդ կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը, և առաջին վարչապետը, որին թագուհին հաստատեց Շոտլանդիայում, այլ ոչ թե Բուքինգհեմյան պալատում, ինչպես դա պահանջում է ավանդույթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել