Արամ Ա. Կաթողիկոսը Ընտրուեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Նախագահ
10:59 - 07 սեպտեմբերի, 2022

Արամ Ա. Կաթողիկոսը Ընտրուեցաւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Նախագահ

Գերմանիոյ մէջ տեղի ունեցած Եկեղեցիներու Համաշխարհային խորհուրդի 11րդ համաժողովին ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը ընտրուեցաւ խորհուրդի նախագահ՝ ներկայացնելով Արեւելեան ուղղափառ եկեղեցիները:

Վեհափառը երկու անգամ (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Եկեղեցիներու Համաշխարհային խորհուրդի կեդրոնական ու գործադիր վարչութեան ատենապետ:

Արամ Ա. համաձայնեցաւ ընտրուիլ այս պաշտօնին՝ ընդառաջելով միջեկեղեցական շրջանակներու փափաքին եւ միջեկեղեցական շարժման նոր թափ հաղորդելու հեռանկարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել