ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դատավորների և դատախազների ձերբակալումն անօրինական է 
 |factor.am|
10:09 - 08 սեպտեմբերի, 2022

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո դատավորների և դատախազների ձերբակալումն անօրինական է |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Թուրքիայում 230 դատավորների և դատախազների նախնական կալանքը 2016 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջումից հետո անօրինական է, և որոշել, որ Անկարան յուրաքանչյուրին պետք է 5000 եվրո վճարի՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ «Աթամանն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի», «Բայրամը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», «Գելեշը և մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործերով 209 դիմումատուների «նախնական կալանքը չի կատարվել օրենքով սահմանված կարգով»։ «Ուլուսոյն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի» գործի դեպքում դատարանը նշել է, որ 21 դիմումատուների կալանքի հիմքերը «հիմնավոր բնույթ չեն կրում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության համակարգի անդամները ձերբակալվել էին հեղաշրջման ձախողված փորձից հետո՝ որպես Գյուլենի շարժման ճնշման միջոց։ Շարժումը ոգեշնչված է ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենից, որին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել