Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 606 քաղաքական գործչի դեմ․ Զելենսկի |tert.am|
10:21 - 08 սեպտեմբերի, 2022

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 606 քաղաքական գործչի դեմ․ Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իշխանության 606 ներկայացուցչի դեմ։ Այս մասին նա ասել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։

«Այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդը կարևոր որոշում է ընդունել. պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի իշխող վերնախավին պատկանող 606 ֆիզիկական անձի դեմ։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամի, Դաշնային խորհրդի 154 անդամի, Ռուսաստանի Պետդումայի 424 պատգամավորի դեմ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ տվյալ անձնաց նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք իրավական, դիվանագիտական ու քաղաքական միջոցներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել