Կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ |1lurer.am|
12:14 - 08 սեպտեմբերի, 2022

Կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը:

«Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա մեքենաների առքուվաճառքի գործընթացը: Վերցրել ենք տարբեր երկրների փորձ: Սահմանվել են տարրական չափորոշիչներ, սկսած շուկայի տարածքից: Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի այդ շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան, հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ սա նման է նաև հարևան Վրաստանի փորձին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել