Կրեմլը դեռևս չի հաստատում Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան |hetq.am|
16:35 - 08 սեպտեմբերի, 2022

Կրեմլը դեռևս չի հաստատում Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը դեռևս չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկա ամիսներին հնարավոր է կայանա Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ 

«Ես այդ առումով որևէ հաստատում չունեմ։ Դեռևս մեր կողմն այդ մասին պաշտոնապես չի խոսել»,- TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Ընդ որում, Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ շփումներ են ունենում։ Այս տարի նրանք մի քանի անգամ հանդիպել են, ինչպես նաև պարբերաբար հեռախոսազրույցներ ունեցել։

«Ըստ իս՝ եթե համեմատենք մյուս առաջնորդների հետ, հավանաբար, ամենաշատը Պուտինը հեռախոսով, թե՛ այս տարի, և թե՛ անցած տարի, խոսել է հենց պարոն Փաշինյանի հետ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Երևանում նախատեսվում է անցկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել