Չեխիան եւ ԱՄՆ-ն բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ |armenpress.am|
14:39 - 09 սեպտեմբերի, 2022

Չեխիան եւ ԱՄՆ-ն բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ |armenpress.am|

armenpress.am: Չեխիան եւ ԱՄՆ-ը բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ, այդ փաստաթուղթը շուտով պետք Է ստորագրվի: Սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան՝ ամփոփելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքները, որն աշխատանքային այցով գտնվում Է հանրապետությունում:

«Մենք բանակցություններ ենք վարում պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման շուրջ,- նշել Է նա:- Սույն փաստաթուղթը մեզ հնարավորություն կընձեռի ապահովելու ավելի սերտ փոխգործակցություն մեր զինված ուժերի միջեւ»: Օսթինը, նախարարի խոսքով՝ իրեն հավաստիացրել Է, որ համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել