Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան
21:30 - 09 սեպտեմբերի, 2022

Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ 

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտականհամալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության 

զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և 

դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։

Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական 

կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել