Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին
 |hetq.am|
16:25 - 10 սեպտեմբերի, 2022

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին |hetq.am|

hetq.am: style="text-align: justify;">Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։

«Մեր բանակը, հետախուզությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները օպերատիվ մի քանի ուղղություններով։ Հաջողությամբ շարունակում են։ Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել և վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 30 բնակավայր»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մարզի որոշ գյուղերում ընթանում են «տարածքի ստուգման և ապահովման» միջոցառումներ։ Բացի այդ, Զելենսկու պնդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն աստիճանաբար իրենց վերահսկողության տակ են վերցնում նոր բնակավայրեր։ Միևնույն ժամանակ կատաղի մարտեր են ընթանում Դոնբասում և երկրի հարավում։ 

Զելենսկին, սակայն, չի նշել, թե որ քաղաքներն ու գյուղերն են վերադարձել ուկրաինական կողմի վերահսկողության տակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել