Հունաստանը բաց կպահի Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Էրդողանի անընդունելի հայտարարություններին. Միցոտակիս |news.am|
18:11 - 11 սեպտեմբերի, 2022

Հունաստանը բաց կպահի Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Էրդողանի անընդունելի հայտարարություններին. Միցոտակիս |news.am|

news.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած անընդունելի հայտարարություններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Մինչ այդ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր «ապառազմականացված կղզիների օկուպացիայի մեջ» Էգեյան ծովում և ասել, որ Թուրքիան պատրաստ է «անել անհրաժեշտ ամեն բան», երբ ժամանակը գա։

«Ես Թուրքիայի նախագահի վերջերս արած հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»,- ասել է Միցոտակիսը Սալոնիկի մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ միշտ պատրաստ է եղել հանդիպել Էրդողանի հետ։

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Իրավիճակը սրվեց 1974-ից, երբ Անկարայի ներխուժման հետևանքով Կիպրոսի հյուսիսային մասը հայտնվեց Թուրքիայի վերահսկողության տակ։

Լարվածության հերթական փուլն սկսվել է 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել