Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են օրեր առաջ |pastinfo.am|
18:39 - 11 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են օրեր առաջ |pastinfo.am|

pastinfo.am: Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն անձամբ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։ Գերեվարված անձանց հնարավորություն է տրվել նաև կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախոսազրույցների, նամակների, տեսաուղերձների ձևով»,- նշել է Ամատունին։

Նա նաև ասել է, որ հույս ունեն, որ նույն պարբերականությամբ՝ համարյա ամիսը մեկ, կկարողանան այսուհետ ևս այդ կապն ապահովել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել