Երևանի, Դիլիջանի, Հրազդանի մի շարք փողոցների, Նուռնուս գյուղի գազամատակարարումը կդադարեցվի
10:38 - 12 սեպտեմբերի, 2022

Երևանի, Դիլիջանի, Հրազդանի մի շարք փողոցների, Նուռնուս գյուղի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Իսահակյան, Մաշտոցի, Պուշկինի, Աբովյան, Թումանյան, Խանջյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա, Կալինինի, Գետափնյա, Կամոյի, Վասիլևի, Օրջոնոկիձեյի, Կամարինի, Լերմոնտովի, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մ.Սպարապետի, Մ.Ավետիսյան, Մ.Բաղրամյան, Մ.Գորկու, Գ.Սարյան փողոցների գազասպառողների, Նուռնուս գյուղի և Նուռնուսի ամառանոցային թաղամասի գազասպառողների, գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել