Նախատեսվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից․ նախագիծ
14:08 - 12 սեպտեմբերի, 2022

Նախատեսվում է անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ազատել լրացուցիչ ծախսերից․ նախագիծ

Ազգային ժողովն այսօր քննարկեց ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ալխաս Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծը, որի նպատակը անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց լրացուցիչ ծախսերից ազատելն է։ 
 
«Այժմ, երբ մեր քաղաքացիները նոր անհատական բնակելի տուն կառուցելուց հետո 2 տարվա ընթացքում որոշեն վաճառել այն, նրանք ստիպված են վճարել 20 տոկոս եկամտային հարկ: Մենք առաջարկում ենք հանել այդ դրույթը»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ Հանրապետության բոլոր վայրերում հազարավոր անհատական բնակելի տներ կան, որտեղ մարդիկ ապրում են, սակայն դրանց ավարտական ակտը չկա․ Եթե այսօր քաղաքացին գնա որոշի ավարտական ակտը հանի և վաճառի, ստիպված է լինելու վճարել 20% եկամտային հարկ։ Կամ գյուղերում հազարավոր կիսակառույց տներ կան, մարդը 2 հարկանի տուն է կառուցել, առաջին հարկում ապրում է, երկրորդը չի կարողացել կառուցել, այսօր եթե փորձի վաճառել, ստացվելու է, որ 20% եկամտային հարկ պետք է վճարի։ Հիմա մենք առաջարկում ենք, որ բոլոր այս դեպքերում, երբ մարդը տունը կառուցել է, ուզում է վաճառի,  կիսակառույց վիճակում է գտնվում, ավարտական ակտը չունի, մարդկանց ազատենք 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել