«Վահե Հարությունյանն այս պահին աշխատում է». Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ զինդատախազի աշխատանքից ազատման լուրերի մասին

 |factor.am|
17:20 - 12 սեպտեմբերի, 2022

«Վահե Հարությունյանն այս պահին աշխատում է». Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ զինդատախազի աշխատանքից ազատման լուրերի մասին |factor.am|

factor.am: Այսօր լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, թե աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահե Հարությունյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը. «Միայն կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանն այս պահին աշխատում է»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք՝ Վահե Հարությունյանը ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել