Արցախի նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել
18:23 - 12 սեպտեմբերի, 2022

Արցախի նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին:

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով:

Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել