Պուտինը «գործադրում է բոլոր ջանքերը» իրավիճակը կայունացնելու համար. Պեսկով
 |azatutyun.am|
14:32 - 13 սեպտեմբերի, 2022

Պուտինը «գործադրում է բոլոր ջանքերը» իրավիճակը կայունացնելու համար. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահը «գործադրում է բոլոր ջանքերը» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը նշել է, որ անցած գիշեր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ:

«Զրույցի շրջանակներում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով, երբ այդ աշխատանքը արդյունքներ տա, կտեղեկացնենք»,- ասել է Պուտինի խոսնակը առանց հավելյալ մանրամասների։

«Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նպաստի սահմանին ստեղծված լարվածության թուլացմանը»,- հավելել է Պեսկովը։

Երբ լրագրողները հարցրել են՝ արդյոք Մոսկվան մտադի՞ր է ինչ-որ քայլեր ձեռնարկել Երևանից ՀԱՊԿ ուղարկված դիմումի առնչությամբ, Պեսկովն ասել է. «Այս պահին ավելին չէի ուզենա ասել, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում, տարբեր համաձայնությունների և այլնի առնչությամբ, ես չէի ուզենա վաղաժամ ինչ-որ բան ասել, քանի դեռ համաձայնությունների գործընթացը չի ավարտվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել