Ամերիկացի համանախագահ Ռիկերն այցելում է Բաքու
 |civilnet.am|
16:28 - 13 սեպտեմբերի, 2022

Ամերիկացի համանախագահ Ռիկերն այցելում է Բաքու |civilnet.am|

civilnet.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 13-14-ին այցելում է Բաքու, հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։

«Դեսպան Ռիկերը քննարկելու է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությանը միտված դիվանագիտական ջանքերին»,- նշված է հաղորդագրությունում։

Ֆիլիպ Ռիկերը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։

Սեպտեմբերի 8-10-ը նա բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում, որից հետո մեկնել է Թբիլիսի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել