44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց
18:06 - 13 սեպտեմբերի, 2022

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։ 

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մենք չենք ուզում, որ մեր հոգեվիճակի ծնողները էլ ավելի շատանան։ Մենք այստեղ չպիտի լինեինք, այստեղ պիտի ուղղակի քաղաքացիներ լինեին՝ անհանգստացած գիշերվա մեր այսքան կորուստներից ու այս իրավիճակից։ 18 տարեկան երեխեքի ծնողները, որոնք հիմա տանը նստած են, չգիտես՝ ինչի են սպասում։ Առաջինն իրենք պիտի էստեղ լինեին»։

ԱԺ դիմաց նաև կարմիր բերետավորներ են հավաքվել։ Ակցիայի ընթացքում միջադեպ գրանցվեց, երբ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անցնում էր, ակցիայի մասնակիցներից մեկը ջուր լցրեց նրա վրա։

Այս պահին ծնողները շարունակում են մնալ ԱԺ շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ ՊՆ հաղորդած վերջին տվյալների, չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել