Զասը կայցելի հայ-ադրբեջանական սահման, կկազմվի աշխատանքային խումբ |tert.am|
23:28 - 13 սեպտեմբերի, 2022

Զասը կայցելի հայ-ադրբեջանական սահման, կկազմվի աշխատանքային խումբ |tert.am|

tert.am: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նիստում առաջարկվել են քայլեր, որոնք կարող են իրականացվել օպերատիվ կարգով։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Մյուս քայլը ՀԱՊԿ Քարտուղարության և Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումն է իրավիճակի վերլուծության և առաջարակների համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել