Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
23:46 - 13 սեպտեմբերի, 2022

Ժոզեպ Բորելը Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Իրավիճակի ապաէսկալացման և հրադադարի ռեժիմի պահպանման կոչ եմ արել։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը շուտով կժամանի Բաքու և Երևան, որպեսզի աջակցի այդ ջանքերին»,-գրել է նա։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել