Տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են հայ ռազմագերիներ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ
15:40 - 14 սեպտեմբերի, 2022

Տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են հայ ռազմագերիներ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ

Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ 
 
Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել