Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է, համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն  իրականությանը չի համապատասխանում․ Ջերմուկի համայնքապետ
00:29 - 15 սեպտեմբերի, 2022

Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է, համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն  իրականությանը չի համապատասխանում․ Ջերմուկի համայնքապետ

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ջերմուկի վերաբերյալ համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն  իրականությանը չի համապատասխանում:

«Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ ՄԻՊ-ն այսօր լուսանկարներ է հրապարակել Ջերմուկ քաղաքից՝ գրելով․ «Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը»։

Ավելի վաղ Ջերմուկի համայնքապետը հայտնել էր, որ քաղաքի մուտքը խիստ սահմանափակված է, դպրոցները, մանկապարտեզները փակ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել