Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի  Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
12:55 - 15 սեպտեմբերի, 2022

Վլադիմիր Պուտինը սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը կքննարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վաղը [Պուտինը] հանդիպում կունենա նախագահ Ալիևի հետ: Իհարկե, [Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի թեման] նույնպես կլինի օրակարգի առաջին տեղում», - ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինն ու Ալիևը հանդիպում կունենան Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Սամարղանդում սեպտեմբերի 15-ին և 16-ին։

Պեսկովը հիշեցրել է, որ այս շաբաթ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

«Նախորդ օրը նախագահի և վարչապետ Փաշինյանի միջև զրույց է եղել, բավականին երկար»,- հայտարարեց Կրեմլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել