Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին
14:01 - 15 սեպտեմբերի, 2022

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին

Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորել է Ա. Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել