Վրաստանը ցավում է մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որից կշահի մեր բնակչության ապագան»,- նշված է գրառման մեջ։
comment.count (0)