Վլադիմիր Զելենսկին ավտովթարի է ենթարկվել

 |factor.am|
15:38 - 15 սեպտեմբերի, 2022

Վլադիմիր Զելենսկին ավտովթարի է ենթարկվել |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոմեքենան Կիևում վթարի է ենթարկվել․ մարդատար մեքենան բախվել է երկրի ղեկավարի ու նրան ուղեկցող մեքենայի հետ։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նախագահին զննել են բժիշկները, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ասել է նա։

Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ բուժօգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։ Նիկիֆորովի խոսքով՝ ոստիկանությունը կհետաքննի վթարի հանգամանքները։ Դրանից մի քանի ժամ առաջ Զելենսկին այցելել էր Խարկովի մարզի ազատագրված Իզյում քաղաք։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել