Սամարղանդում կայացել է Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումը
18:01 - 15 սեպտեմբերի, 2022

Սամարղանդում կայացել է Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումը

Սամարղանդում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այն կայացել է մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է Anadolu-ն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ հանդիպումը կայացել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ֆոնին։ Պաշտոնական Անկարան աջակցել է ագրեսիային, իսկ Էրդողանը նախօրեին սպառնացել է Երեւանին «հետեւանքներով»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել