Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով
11:38 - 16 սեպտեմբերի, 2022

Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։

Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մասնավոր մեքենաներ»,- ասաց ԱԻ նախարարը։ 

Շատ կարևոր է փաստագրել այս հանգամանքները իրավական առումով․ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս ունենալով, որ այս ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք կիրականացվի։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով ԱԻ նախարարի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի  և պետական մյուս գերատեսչությունների տիրապետության տակ եղած տեղեկատվությունը հանգամանալից կերպով և պատշաճ կերպով արդեն իսկ ներկայացվում է միջազգային գործընկերներին, իսկ այն դեպքերում, երբ իրավական խնդիրներ և ռազմական հանցագործության տարրեր կան, մշակվում են և հետագա համապատասխան ընթացք կստանան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել