Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Մարտունի քաղաքը․ ԶՈՒ ԳՇ պետ
14:23 - 16 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Մարտունի քաղաքը․ ԶՈՒ ԳՇ պետ

Ի պատասխան այն հարցի, թե որքան է եղել ՀՀ տարածքում ամենախորը կետը, որ թիրախավորել է Ադրբեջանը, ԶՈՒ ԳՇ պետը նշեց․ «Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը (առնվազն 37,5 կմ հեռու սահմանին ամենամոտ կետից- խմբ․)»։

Հիշեցնենք, որ այս պահին Ջերմուկում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նրանց է ներկայացրել իրավիճակը Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ սկսած պատերազմի հետևանքով, ապա պատասխանել նրանց հարցերին։

Նա, մասնավորապես նշել է, որ ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել