Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը  |armenpress.am|
18:34 - 16 սեպտեմբերի, 2022

Սամարղանդում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը |armenpress.am|

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և  Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպում

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախագահների հանդիպումը տեղի է ունենում  «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են  ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակը, ուկրաինական հացահատիկի  փոխադրման գործարքի իրականացումը, ինչպես նաև Սիրիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել