Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի նախագահի եւ ԱԺ պատվիրակության հետ
19:22 - 16 սեպտեմբերի, 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի նախագահի եւ ԱԺ պատվիրակության հետ

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:
 
Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը։
 
Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։
 
Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել