ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է անում սահմանային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և կանխել մարդկային կորուստները
 |tert.am|
13:32 - 17 սեպտեմբերի, 2022

ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է անում սահմանային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և կանխել մարդկային կորուստները |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև բանակցությունների մեկնարկը։
ՀԱՊԿ–ը կոչ է անում լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով՝ մարդկային կորուստները կանխելու համար։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։

«ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադիր հետևում է իրավիճակին և հույս ունի, որ այժմ հաստատված զինադադարը կլինի երկարաժամկետ և կայուն։ Մենք ողջունում ենք հրադադարը և բանակցությունները, որոնք սկսվել են Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև: Մենք վստահ ենք, որ փոխընդունելի ուղիներ կգտնվեն սահմանային այս բարդ խնդիրը լուծելու, լարվածությունը նվազեցնելու և հակամարտությունների սրումը կանխելու համար: Ուժի կիրառումն անընդունելի է, հակասությունները լուծելու համար պետք է գործի դնել միայն դիվանագիտական մեթոդներ»,- ընդգծել է քարտուղարությունը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև սահմանային վեճի շուրջ բախումները սկսվել են այս շաբաթ։ Նրանք միմյանց մեղադրում են տանկեր, ականանետեր, հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել