Քարաշենում վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, Վաղատուրում՝ համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ․ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքում է
20:33 - 17 սեպտեմբերի, 2022

Քարաշենում վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, Վաղատուրում՝ համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ․ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքում է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։ 

«Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։

Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։ Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են»,- ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել