Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

 |armenpress.am|
12:49 - 19 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի ընթացքում Բայրամովը կմասնակցի նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Տեղի կունենան Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել