«Հայաստանի ձգտմանն աջակցում է ժողովրդավարական աշխարհը». ՀՀ-ում Լիտվայի դեսպանը հրաժեշտ է տալիս Հայաստանին
 |news.am|
14:04 - 19 սեպտեմբերի, 2022

«Հայաստանի ձգտմանն աջակցում է ժողովրդավարական աշխարհը». ՀՀ-ում Լիտվայի դեսպանը հրաժեշտ է տալիս Հայաստանին |news.am|

news.am: Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հայտնել է պաշտոնավարման ավարտի մասին։ Նա իր հրաժեշտի գրառման մեջ նշել է, որ ժողովրդավար աշխարհն աջակցում է Հայաստանի ձգտմանը՝ դեպի խաղաղ ապագայի կերտում։

«Հայաստանում ավարտելով իմ պաշտոնավարման ժամկետը՝ ես գիտեմ, որ այն հավերժ կմնա ինձ հետ: Մինչ մենք մութ ժամանակներ ենք ապրում, Հայաստանի ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարության և անկախության պահպանումը և իրենց արժանի՝ խաղաղ և բարգավաճ ապագայի կերտումը, լուսավոր կետ է, որին աջակցում է ժողովրդավարական աշխարհը», – գրել է Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել